3895 դիտում
10:01 15-06-2022
Մանե Թանդիլյանը նախազորակոչային տարիքում գտնվող որդիներին հեռացրել է Հայաստանից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի որդիներն ու ամուսինը Հայաստանում չեն բնակվում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին «լուսավորականը» դեռ մի քանի տարի առաջ է հեռատես գտնվել ու զավակներին հանել երկրից: Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, առաջին հերթին նրանց բանակից ազատելն է, քանի որ Թանդիլյանի որդիներն արդեն նախազորակոչային տարիքի են ու պետք է հաշվառում անցնեն:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Հռիփսիմե Հովհաննիսյանը՝ նշելով. «Մանե Թանդիլյանի որդիները ուսումը շարունակելու նպատակով ժամանակավորապես գտնվում են արտերկրում։ Ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Հայաստան՝ օրենքով սահմանված կարգով անցնելով պարտադիր զինվորական ծառայություն»։
Փաստորեն, «Ապրելու երկիր» անունն ունեցող կուսակցության համահիմնադիրը Հայաստանն իր զավակների համար ապրելու երկիր չի համարում՝ գերադասելով նրանց ապահով վայրում՝ օվկիանոսից այն կողմ պահել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
29810 դիտում
10:05 24-05-2018
Մանե Թանդիլյանը առաջարկում է պարտադիր կուտակայինը հետաձգել 1 տարով. «Ժողովուրդ»
23285 դիտում
08:46 13-06-2018
Կառավարությունը ճաքեր է տալիս. ինչու հրաժարական ներկայացրեց Մանե Թանդիլյանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1336 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1033 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»