71739 դիտում
22:56 15-06-2022
Արտակարգ դեպք Լոռու մարզում. մի քանի ժայռաբեկորներ պոկվել և թափվել են ճանապարհին, վնասելով ավտոմեքենա. կա տուժած. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:40–ի սահմաններում Ալավերդու շտապօգնության կայանից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին՝ Հաղպատ համայնքի սկզբնամասում, ժայռից քարն ընկել է ավտոմեքենայի վրա և կա տուժած:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի Թումանյանի տարածաշրջանը սպասարկող պարեկները: Վերջիններս սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ուժեղացված ծառայություն, իսկ հրշեջ-փրկարարները հեռացրել են մոտ 40 կգ-ոց մի քանի քարեր:
Պարզվել է, որ Ալավերդի–Հաղպատ ավտոճանապարհի 7-րդ կմ աջակողմյան հատվածում մոտ 40 կգ-ոց ժայռաբեկորը պոկվել, ընկել ու հարվածել է նշված վայրով ընթացող Արմեն Աղաբաբյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ուղևոր Սիրանուշ Մնոյանը Ալավերդու շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները և պարեկները տեղանքը զննելուց հետո ևս մի քանի 40-50 կգ-ոց ժայռաբեկորներ են հայտնաբերել, որոնք հեռացրել են երթևեկելի գոտուց:
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+