842 դիտում
11:17 16-06-2022
Փաշինյանը խաբել է. մաս 30. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում էր. «Ազգային ժողովի եւ նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ: Բաղրամյան 26-ին վերադարձվել է ՀՀ նախագահի նստավայրի կարգավիճակը»։
Փաշինյանը նման բան «100 փաստ նոր Հայաստանի մասին» հայտարարությունների շրջանակում էր ասում։ Ազգային ժողովի ու նախագահական նստավայրի այգիներն իսկապես մի որոշ ժամանակ բաց էին հասարակության համար։ Դա տեղի էր ունեցել 2018-ի հոկտեմբերի 2-ին, երբ վարչապետ Փաշինյանը ոտքի վրա պաշտոնանկ արեց այն ժամանակ կոալիցիոն կառավարության մաս կազմող «Դաշնակցություն» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախարարներին ու մարզպետներին եւ հայտարարեց, որ այգի ելումուտ պետք է ունենան ՀՀ բոլոր «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները։ Հոկտեմբերի 3-ից Ազգային ժողովի դարպասները մինչեւ Հայաստանում կորոնավիրուս համավարակի տարածումը բացվեցին, բայց համավարակի նահանջից ու կարանտինի չեղարկումից հետո այն այդպես էլ չբացվեց։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ մարդիկ պահանջում են իշխող քաղաքական թիմի ու Փաշինյանի հրաժարականը, այգու դռներն այնպես են զմռսվել, որ թվում է՝ դարեր անց էլ չեն բացվի։ Իրականում Ազգային ժողովի ոչ թե ամբողջ, այլ այգու մի շատ փոքր հատվածն էր բաց հասարակության համար։ Խորհրդարանի մեծ ու ընդարձակ, դեկորատիվ ծառերով հարուստ ու սկյուռներով բնակեցված այգու ամենաճոխ ու հետաքրքիր հատվածները ՀՀ քաղաքացիները չեն տեսել, նրանք սոսկ ԱԺ գլխավոր մասնաշենքի առջեւի շատրվանների ու դրանց հարակից տարածքում են եղել։
Այժմ, սակայն, անգամ այդ հատվածն է փակ այն նույն մարդկանց համար, որոնց առջեւ Նիկոլ Փաշինյանը խոնարհվում ու հավատացնում էր, թե բոլորին սիրում է հատ-հատ։ Թե՛ Ազգային ժողովի, թե՛ նախագահի նստավայրի այգու դռներն այժմ ոչ միայն մի քանի կողպեքով են կողպված, դեռ վրադիր էլ զոդված են։ Փաստորեն, Ազգային ժողովի ու նախագահականի դռները բացելու Փաշինյանի հայտարարությունը հերթական սուտն էր»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2714 դիտում
10:39 05-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 1. «Ժողովուրդ»
2281 դիտում
09:39 06-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 2․ «Ժողովուրդ»
1902 դիտում
10:39 10-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 3. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1336 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1033 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»