1640 դիտում
09:01 17-06-2022
Փաշինյանի՝ ֆուտբոլի մասին միտքը ծիծաղ է առաջացրել դահլիճում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին կառավարության այլ անդամների հետ ներկա է գտնվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:
Ուշագրավ է եղել հատկապես վարչապետի՝ այդ օրը արտահայտած մտքերից մեկը։ Նա, մասնավորապես, ասել է. «Մինչեւ 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ մենք արձանագրել ենք հետեւյալ նպատակը. ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»: Հատկապես վերջին պարտությունների ֆոնին այս հայտարարությունից հետո ներկաները տարակուսել են, մի քանիսը միայն ծափ են տվել, մյուսներն էլ չեն կարողացել զսպել իրենց ծիծաղը եւ զարմացել են, որ վարչապետն այսքան կտրված է եղել իրականությունից:
Սակայն սա ոչ թե վարչապետի մեղավորությունն է միայն, այլ նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, որը դեռ հավատում է, թե ինքը եւ ֆեդերացիան աշխատանք են անում: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը, որը ներկա էր երեկվա միջոցառմանը, քմծիծաղով նշեց՝ եթե այս տեմպերով գնա, 2050թ.-ին Հայաստանը ֆուտբոլ էլ չի ունենա: Բանն այն է, որ նույնիսկ ֆուտբոլի ակադեմիայում, որը գործում է ֆեդերացիայի ղեկավարության ներքո, նորմալ պարապմունքներ չեն անում, նույնիսկ աթլետիկայի վազքուղի չունեն: Եվ այս պարագայում Փաշինյանը խոսում է չեմպիոն դառնալու մասին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5784 դիտում
17:29 04-03-2020
Տոմաս Մյուլերը փորձել է կրկնել Ալեքսանդեր-Արնոլդի անկյունայինը, բայց ծիծաղ է առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1828 դիտում
18:00 13-08-2019
Լվովում ֆուտբոլի խաղից առաջ հնչել է Մոսկվայի հանդեպ սիրո մասին երգը, ինչը սկանդալ է առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1336 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1033 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»