211652_close_icon

Փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ

views-count2223 դիտում article-date 14:39 17-06-2022
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ու գործառնման նպատակով ռազմակայանի տեղաբաշխման կետերում և ռուսաստանյան կողմին փոխանցվող հողատարածքների ու անշարժ գույքի կազմում և իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերում:

Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ, միտված է վերոշարադրյալ գործընթացների ապահովմանը և, միաժամանակ, բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 2019թ. ապրիլի 12-ին Երևանում կայացած 12-րդ նիստի արձանագրության դրույթներից:

Արձանագրության ստորագրումը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1-ին կետով (անվտանգություն և արտաքին քաղաքականություն) նախատեսված ՀՀ անվտանգության ապահովման գործոններից 2-րդից՝ հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, 1.1 ենթակետի (արտաքին քաղաքականություն) 1-ին պարբերությունից, ինչպես նաև 1.2 ենթակետի (ղարաբաղյան հիմնախնդիր) 4-րդ պարբերությունից և 1.3 ենթակետի (պաշտպանության ոլորտ. զինված ուժերի բարեփոխումներ) 11-րդ պարբերությունից, և դրա ստորագրումը հնարավորություն կստեղծի խթանել ՀՀ կառավարության ծրագրի՝ վերոնշյալ կետերով սահմանված դրույթների իրագործման ապահովման գործընթացը:

Նմանատիպ նյութեր