1821 դիտում
09:01 21-06-2022
Ռուստամ Բաքոյանի՝ քաղաքացիական կնոջը ծեծելու գործը հասել է ԱԱԾ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կնոջ կողմից՝ իրեն ծեծի ենթարկելու հայտարարությունը հասավ ԱԱԾ: Մասնավորապես, պատգամավոր Բաքոյանի քաղաքացիական կինը ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով. «Ռուստամ Բաքոյանն ինձ ասել է՝ ինչ ուզում ես, հրապարակիր, մեր դեմ խաղ չկա»:
Ըստ կնոջ՝ Բաքոյանը ծեծել է իրեն, գումար պահանջել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հերքել էր տեղեկությունը՝ նշելով. «Երկու բան ունեմ ասելու, նախ՝ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, երկրորդ՝ գործը դատախազությունում է, ուսումնասիրման փուլում է: Ես դիմել եմ, ինձ կտեղեկացնեն՝ գործն արդեն ուսումնասիրում են, թե ոչ: Այսքանը կարող եմ ասել»:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքից տեղեկանալու, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Այդ հրապարակումն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ՝ դրանում նշված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու համար»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
8219 դիտում
10:23 27-10-2017
Համագյուղացի կնոջը ծեծելու համար դատապարտվածը առաջադրվել է համայնքապետի թեկնածու. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1315 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»