211652_close_icon
views-count923 դիտում article-date 10:22 24-06-2022

Եվրոպան լույս է, անվտանգություն ու բարգավաճում. Թբիլիսիում ցույց է անցկացվել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Ազգային խորհուրդ». այսպես է կոչվում նոր կազմակերպությունը, որը կվերահսկի Եվրահանձնաժողովի 12 պայմանների կատարումը Վրաստանի կառավարության կողմից: Դա անհրաժեշտ է Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Դրա ստեղծման մասին հայտարարվել է Թբիլիսիում բազմամարդ՝ «Տուն՝ դեպի Եվրոպա» նշանաբանով կայացած հանրահավաքի ընթացքում: Նոր կազմակերպության մասին հայտնի է միայն, որ նրա կազմի մեջ կարող է մտնել ցանկացած ոք, ով կողմ է եվրաինտեգրմանը: «Ազգային խորհրդի» մասին ավելի մանրամասն կհաղորդվի այսօր, երբ Եվրամիությունը վերջնական որոշում կկայացնի՝ կապված Վրաստանի կարգավիճակի հետ, իսկ Թբիլիսիում եւս մեկ հանրահավաք կանցկացվի:

Ընդդիմությունը պնդում է, որ ակցիան հատուկ չի նախապատրաստել: Հենց միայն Ուկրաինայում կռվող վրացի կամավորների եւ եվրոպացի քաղաքական գործիչների տեսանյութերը հերքում են դա: Հանրահավաքում նոր բան գրեթե չկար: «Ռուսաստանը տիեզերական չարիք է. իշխող «Վրացական երազանքը» եւ նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ավելի փոքր չափերի չարիք են, իսկ Եվրոպան լույս է, անվտանգություն ու բարգավաճում: Առանձին տողով՝ «Փառք Ուկրաինային», որ պայքարում է ագրեսիվ ամբողջատիրության դեմ»:

Հանրահավաքում ծածանվում էին ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Վրաստանի, նույն Ուկրաինայի դրոշները, Մոլդովայի դրոշը Թբիլիսիի կենտրոնում կարծես առաջին անգամ հայտնվեց։ Կային նաեւ պաստառներ, որոնք պահանջում էին ազատ արձակել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին եւ ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի ղեկավար Նիկա Գվարամիային»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր