211652_close_icon
views-count1317 դիտում article-date 13:02 01-04-2015

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները չեն ավարտվել նախանշված վերջնաժամկետում

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանում տեղի ունեցող բանակցությունները, որին մասնակցում են միջազգային վեցյակի երկրներն ու Իրանը, չեն ավարտվել նախանշված վերջնաժամկետում` մարտի 31-ին: Միացյալ Նահանգների Պետքարտուղարության տվյալներով, հանդիպմանը ձեռք բերված առաջընթացը թույլ է տալիս բանակցությունները շարունակել այսօր: Մինչդեռ Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ որոշ բարդ հարցեր առայժմ չեն լուծվել: Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լոզանում գրանցվել են "սկզբունքային պայմանավորվածություններ" հանգուցային բոլոր հարցերի շուրջ: Դիվանագիտական որոշ աղբյուրներ նշում են, որ այսօր Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հավանաբար կստորագրվի շրջանակայաին համաձայնագիր:

Նմանատիպ նյութեր