2020 դիտում
09:01 01-07-2022
Իշխանական ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են իրար․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանն այսօր քննարկելու է ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցը: Քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», նախագիծ է շրջանառել, ըստ որի՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի հետ համատեղելի չէ, քանի որ հանրային դիսկուրսում ատելության խոսք է գեներացրել:
«Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնոդ Վահե Հակոբյանն էլ չի կարող շարունակել պաշտոնավարումն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, քանի որ չի ներկայացել խորհրդարան, չի կազմակերպել ու չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
Իշխանությունն ինչ հիմնավորում էլ բերի ու ինչ էլ ասի, պարզից էլ պարզ է՝ ընդդիմադիր պատգամավորներին զբաղեցրած պաշտոններից զրկելու հարցն Ազգային ժողովի օրակարգ բերելը նախեւառաջ քաղաքական տարրեր է պարունակում ու քաղաքական ճնշում է ընդդիմության նկատմամբ: Ու որքան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մահակներ է բանեցնում ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների վրա, այնքան խորանում է իշխանություն-ընդդիմություն անջրպետը: Չնայած այդ անջրպետին՝ իշխանական ու ընդդիմադիր թեւի ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, ստիպված են լինում հանդիպել իրար: Որքան էլ տարօրինակ լինի, թեեւ հանդիպումները եղել են Հայաստանում՝ Երեւանում, բայց «այլ պետությունների տարածքում»:
Այսպես, երբ դեռ ընդդիմությունն ամենօրյա ռեժիմով ցույցեր էր կազմակերպում, եւ փակ էր Ֆրանսիայի հրապարակը, հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչները, Ռուսաստանի դեսպանատան հրավերով, մեկտեղվել ու հավաքվել են «Դվին» հյուրանոցում: Եվ հենց այստեղ էլ, բնականաբար, միմյանց հանդիպել են խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները:
Խորհրդարանի 3 ֆրակցիաները նաեւ երեկ՝ հունիսի 30-ին են հանդիպել, այս անգամ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը:
Ի տարբերություն ՌԴ դեսպանատան՝ ԱՄՆ դեսպանատունը ՀՀ հասարակական ու քաղաքական ոլորտի ներկայացուցիչներին սեփական հարկի տակ՝ կանաչ խոտածածկույթի վրա է հյուրընկալել:
Երկու հանդիպումների դեպքում էլ, տեղեկացանք, որ ներկա են եղել հայաստանյան քաղաքական դաշտի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության բարձր էշելոնի ներկայացուցիչները:
Հետաքրքրական է, որ միմյանց հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող ընդդիմադիրներն ու իշխանականները հանդիպումներ են ունենում օտար երկրների հայաստանյան «տարածքներում»: Ավելին՝ նրանք պահում են համամասնությունն ու չեն մերժում հատկապես գերտերությունների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դեսպանատների հրավերը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
903 դիտում
11:31 22-09-2022
Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ
2828 դիտում
10:40 29-01-2015
Իշխանական կուլիսներում վաղուց քննարկվում է նախագահի իշխանական թեկնածուի հարցը. Ժողովուրդ
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին