211652_close_icon
views-count4662 դիտում article-date 22:50 01-07-2022

Պատերազմից հետո, երբ ասում էինք Նիկոլի դեզիրտիրներին չի կարելի ներել, 2 նախագահները ասում էին՝ դուք շատ ռադիկալ եք

Գուրգեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Պատերազմից հետո, երբ ասում էինք Նիկոլի դեզիրտիրներին չի կարելի ներել, 2 նախագահները ասում էին՝ դուք շատ ռադիկալ եք։

Պարոն նախագահներ ախր, երբ դուք ներում էք Նիկոլի մոտ բարձր պաշտոններ զբաղեցրած իսկ աշխատանքից հեռացվելուց հետո ընդդիմադիր լիդերներ դարձածներին, դուք դրանով ցույց էք տալիս, որ միշտ ձեր կողքին կանգնած սկզբունքային մարդկանց չեք գնահատում, դուք դրանով մեսիջ էք տալիս միյուսներին, որ այսօր նրանքել կարող են գնալ աշխատել Նիկոլի համար իսկ վաղը, երբ Նիկոլի նրանց աշխատանքից հեռացնի կամ Նիկոլի դիրքերը թուլանա քցել Նիկոլին եւ վազել ձեր ճամբար, որտեղ դուք նրանց գրկաբաց կընդունեք, եւ ավելի բարձր կդասեք քան միշտ ձեր կողքին կանգնած ձեզ ու գաղափարին հավատարիմ յուրայիներին։

Իմիջիայլոց, դեռ այն ժամանակ մեք ասում էինք, որ ճամբարափոխությունը մարդու տեսակ է, վաղն էլ ձեր ճամբարն են թողնելու, այդտեղ էլ ճիշտ դուրս եկանք։

Նմանատիպ նյութեր