211652_close_icon
views-count1442 դիտում article-date 19:37 03-07-2022

Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Երկու ըմբիշ դուրս է եկել փոքր եզրափակիչ

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարը շարունակում ազատ ոճայինները:

Սփոփիչ գոտեմարտում 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանն այսօր շանս չտվեց մրցակցին և դուրս եկավ փոքր եզրափակիչ։

Սփոփիչ գոտեմարտում հաղթել և փոքր եզրափակիչ է դուրս եկել նաև Սերգեյ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ քառորդ եզրափակչում Հայկ Աբրահամյանը 3:3 հաշվով ցավալի պարտություն էր կրել վրացի ըմբիշից։ Սերգեյ Սարգսյանը ևս զիջել էր վրացի մրցակցին։

Նմանատիպ նյութեր