4000 դիտում
21:27 03-07-2022
Հպարտություն ենք ապրել, որ Արցախի ազատությունն ու անկախությունն էինք ձեռք բերել հենց Գրիշայի նման տղաների շնորհիվ
Արցախյան ազատամարտ֊1992
ԳՐԻՇԱ ԿԱՐՈՅԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ.
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՄԱՐՏԻԿ
Գրիշա Մուրադյանի մասին պատմում է Լուսինե Զաքարյանի ֆեյսբուքյան էջը:
«Երկար ու ձիգ տարիներ են անցել 92֊ի այս դաժան օրերից. դաժան էր նրա համար, որ հայրենասեր ու քաջ տղաների էինք կորցրել, բայց միաժամանակ հպարտություն ենք ապրել, որ Արցախի ազատությունն ու անկախությունն էինք ձեռք բերել հենց Գրիշայի նման տղաների շնորհիվ...
Հիշում եմ՝ այսօրվա պես. հիշում եմ մեր գյուղի սպորտսմեն տղային, իհարկե Գրիշային, ով հայրենիքի նվիրյալ էր , ով նետվեց մարտադաշտ ՝ հայրենիքը գերադասելով սեփական կյանքից։ Իսկական Նվիրյալ մարտիկ էր, ֆիզիկապես շատ ուժեղ , կոփված, լավ էր տիրապետում հատկապես արևելյան մարզաձևերին , արտաքնապես ևս տարբերվող և աչքի ընկնող էր։ Տիրապետում էր բոլոր զինատեսակներին, շատ անգամ ինքն էր պատրաստում որոշ զենքեր։ Վերին Հոռաթաղ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա և ռազմագիտություն էր դասավանդում՝ իր օրինակով դաստիրակելով իր աշակերտներին։
Նա անվարան նետվել էր հայրենիքի փրկությանը դեռևս Արցախյան շարժման տարիներից՝ սկսած գաղտնի գործողություններից...
1992-ի այս օրերին հերթական թեժ մարտեր էին ընթանում Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում, իսկ ամենաթեժ պայքարը Մարտակերտ քաղաքի պաշտպանական մարտերն էին։ Թշնամին գրավելով մեր երբեմնի փառավոր գյուղերը՝ Մարաղան, Չայլուն, Լենինավանը, Հասանղայան, Կարմիրավանը, Սեյսուլանը և մյուս գյուղերը գրեթե հասել էր Մարտակերտի մատույցները ՝ Արև ձոր կոչվող տեղանք։
Եվ , 30 տարիների հեռվից հիշում եմ այս սև օրը՝ հուլիսի 3-ը. Թեժ մարտեր էին, թշնամու բազմահազարանոց զորքը և օտար վարձկաններն էին կռիվ մղում Մարտակերտին տիրանալու..... Մեր քաջասիրտ տղաները ջոկատ կազմած կռվում էին մինչև ատամբերը զինված թշնամու դեմ։ Կռվեցին գերլարումով մինչև իրենց արյան վերջին կաթիլը...Եվ Մարտակերտից քիչ հեռու՝ 3-րդ սովխոզից դեպի Մարտակերտ՝ Արև ձոր տեղանքում ընթացող թեժ մարտերում ընկավ Գրիշան, ընկավ նաև ջոկատի հրամանատարը Բորիկ Բախշիյանը (Վաղուհասի ինքնապաշտպանական ջոկատ)։
Այդ թեժ մարտերում Վաղուհասից 5 հոգի զոհվեցին, իսկ մյուսները հրաշքով փրկվեցին։
Գրիշայի և մյուս տղաների դիակները հանեցին նույն օրը՝ երեկոյան։ Տղաների դիակներն անճանաչելի էին։ Նրանց մոխրացած մարմինները մի կերպ հասցրին հողին հանձնել ծննդավայր Վաղուհասում՝ 1992֊ի հուլիսի 4֊ի գիշերը...
Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով, հայրենիքին մատուցած բացառիկ քաջության և անձնուրաց ծառայության համար Գրիշա Կարոյի Մուրադյանը հետմահու պարգևատրվել է <<Մարտական Խաչ >> 2֊րդ աստիճանի շքանշանով, որը հանձնվել է նրա մայրիկին ։
Գրիշան նշանված էր, պատրաստվում էր ամուսնանալ, ուներ քույրեր և եղբայր, նա ընտանիքի սիրելին էր, ինչպես նաև սիրված էր շրջապատի կողմից։ Մայրը՝ Տիկին Փիրուզան ուժեղ կին էր, կսկիծը սրտում փորձում էր ապրել ու արարել, սակայն երկար չդիմացավ այդ ծանր վշտին, իր մահկանացուն կնքեց Գրիշայի զոհվելուց որոշ ժամանակ անց։ Այսօր երջանկահիշատակ է նաև հերոսի հայրը՝ Կարո Մուրադյանը։
Ամեն տարի Գրիշայի քույրերից կրտսերը՝ Արմինեն, ով Արցախում է ապրում՝ Մարտակերտում, գնում է հարազատ գյուղ և այցելում զոհվածների պանթեոն ու ծաղիկներ խոնարհում Հերոս եղբոր և նրա մարտական ընկերների շիրիմներին։
Վաղուհասի միջնակարգ դպրոցը Գրիշա Մուրադյանի անունն է կրում՝ ի պատիվ հերոս հայորդու։
Գրիշան և իր մարտական ընկերներն ընկան հաղթական, նրանք անձնուրաց պաշտպանում էին հայրենի երկրի սահմանները...նրանք հաղթանակ են կերտել, որ ապրեր Արցախը՝ ազատ ու անկախ ։
Այսօր Գրիշային են միացել 44֊օրյա պատերազմի անմահացած հերոսները։ Նրանք երկնքում աստղաբույլ են դարձել և փառավորել երկնակամարը,
...ու երկնքից անգամ փորձում են մեզ պաշտպանել ...
Փառք ձեզ, մեր փառավոր հայորդիներ, Փառք ու պատիվ հայրենիքի համար ընկած մեր արծիվներին...

Նմանատիպ նյութեր
4752 դիտում
23:59 27-08-2022
Հպարտություն եմ զգում նման պահերին, երբ հայկական ինչ-որ բան գովում են, մանավանդ այլազգիները. Բակուր Մելքոնյան
6417 դիտում
14:45 20-11-2017
Ազատությունն ու անկախությունը բացարձակ արժեքներ են և ձեռք են բերվում արյան գնով. Լավագույն դիրքապահներ