211652_close_icon
views-count123318 դիտում article-date 17:56 06-07-2022

Պարզվել է Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկ»-ում պայթյունի հետևանքով մահացածի և 6 վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում պարզվել է այսօր՝ հուլիսի 6-ին, Աշտարակ քաղաքի  «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում պայթյունի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Կ.-ն, ով «Յունիբանկ»-ի Աշտարակի մասնաճյուղի կառավարիչ է, Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Հայկ Չ.-ն, ով նշված բանկի անվտանգության աշխատակից է, Արագածոտնի մարզի բնակիչներ, 59-ամյա Ռուզաննա Խ.-ն, ով նշված բանկի մաքրուհին էր, վերջինս հիվանդանոցում մահացել է, 26-ամյա Լենա Ա.-ն, ով նշված բանկի աշխատակից է, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Լիլիթ Շ,-ն, ով նշված բանկի աշխատակից է  և Արագածոտնի մարզի բնակիչներ, բանկի հաճախորդներ, 44-ամյա Հարություն Խ.-ն և 50-ամյա Արմեն Մ.-ն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 6-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկ»-ում պայթյուն էր հնչել։

Պայթյունի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աշտարակի հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել էր։

Օպերատիվ էին գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Տեղում էին նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Աշտարակի ոստիկանները սահմանազատել էին տարածքը։ Տեղում աշխատում էին փրկարարները և սպասում, որպեսզի ժամանեին փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները։ 

Տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ 

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանը, ում կողմից նախաձեռնվել էր քրեական վարույթ։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 459+
459+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր