211652_close_icon
views-count2089 դիտում article-date 17:36 09-07-2022

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը շռնդալից զբոսաշրջային նախագիծ է. Էկոնոմիկայի նախարար. News.am

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝  Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը «շռնդալից» զբոսաշրջային նախագիծ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը, հայտնում է News.am-ը:

«Ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ մենք պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը առանց խոչընդոտների իրականություն դառնա։ Այսօր եկել ենք Հատիս լեռը, որպեսզի հասկանանք՝ Կառավարության անելիքները, բնականաբար, այսօր պարզ չի լինի բոլոր անելիքները, բայց կստորագրենք հուշագիր, որով Կառավարությունը  իր օժանդակությունը կհայտնի այս նախագծին։ Հետո էլ բոլոր խնդիրները լուծելու համար կստեղծենք աշխատանքային խումբ, որը նախագծի օժանդակությունը կապահովի»,– ասաց Վահան Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարը նշեց, թե զբոսաշրջության բյուջեն վերջին տարիներին մեծացել է, օրինակ, 2021–ին, 4 մլրդ դրամ է ուղղվել զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։

Նմանատիպ նյութեր