211652_close_icon
views-count618 դիտում article-date 22:00 11-07-2022

Մեկնարկել է «Լավագույն գրադարան» մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ  «Հայկական գրադարանային  ասոցիացիա»  հասարակական  կազմակերպությունը  հայտարարում է մրցույթ՝  «Լավագույն գրադարան» անվանակարգում: «Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:

Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:

Մրցույթն անցկացվում է չորս փուլով.
*Հայտերի ընդունում
* Հայտերի քննարկում և գնահատում
*Արդյունքների ամփոփում
*Մրցանակների հանձնում
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.
1. «Լավագույն համայնքային գրադարան»
2. «Լավագույն մարզային գրադարան»
3. «Լավագույն նորարար գրադարան»
4. «Լավագույն գիտակրթական գրադարան»
5. «Լավագույն մասնագիտական գրադարան»
Մրցույթի մասնակցության հայտերը և  պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է  ուղարկել  «[email protected]»  հասցեին մինչև  2022թ. օգոստոսի 31-ը ներառյալ:

Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով:
Պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի  հոկտեմբերի  7-ին՝  Գրադարանավարի օրը:

Նմանատիպ նյութեր