1435 դիտում
18:52 04-10-2024
Տեղի կունենա «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը
Հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը: Միջոցառումը կմեկնարկի ժամը 14:00-ին՝ գրադարանի դահլիճում:
Մրցույթն իրականացվում է «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է հանրայնացնել գրադարանների գործունեությունը, բացահայտել նորարարական գաղափարներն ու արժևորել գրադարանների դերը: Այն միտված է գրադարանային ոլորտի զարգացմանը, գրադարանային ծառայությունների որակի բարելավմանն ու ընթերցանության խթանմանը:
Մրցույթին մասնակցելու հայտեր են ներկայացրել մի շարք գրադարաններ՝ Երևանից և Հայաստանի մարզերից: Մրցույթն անցկացվում է «Լավագույն համայնքային գրադարան», «Լավագույն մարզային գրադարան», «Լավագույն նորարար գրադարան», «Լավագույն կրթամշակութային գրադարան», «Լավագույն մասնագիտական/բուհական գրադարան», «Լավագույն դպրոցական գրադարան» անվանակարգերում:
Մրցույթին ներկայացված հայտերը գնահատվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Նմանատիպ նյութեր
1648 դիտում
18:49 04-03-2016
Տեղի կունենա «Գյուղմթերքի կին հերոս - 2016» ազգային մրցանակաբաշխության արարողությունը
Այս բաժնից
691 դիտում
21:43 16-01-2025
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ
778 դիտում
21:30 16-01-2025
Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
1021 դիտում
21:05 16-01-2025
Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մի շարք հանդիպումներ է ունեցել