1227 դիտում
10:49 12-07-2022
Բնակչության ծախսերն ավելանում են, եկամուտները՝ ոչ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է . «Այս իշխանության քաղաքականությանը չի կարելի տնտեսական քաղաքականություն անվանել: Այս մասին «Փաստ» թերթի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: «Եթե, ամեն դեպքում, համարենք, որ սա քաղաքականություն է, ապա անունը կարող ենք դնել տնտեսությունը քանդող քաղաքականություն: Տնտեսական քաղաքականություն ասելով՝ պետք է հասկանայինք ինչպիսի հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականություն են վարում, կամ՝ կառույցները փոխկապակցված են աշխատում, թե ամբողջությամբ անկախ: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ միմյանցից անկախ են աշխատում:
Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարությունն իր ձախողումների մեջ կարող է մեղադրել ԿԲ-ին, ԿԲ-ն՝ նախարարությանը»,ասում է Սարգսյանը՝ հավելելով, որ հենց միայն «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը վառ ապացույց է, որ տնտեսական քաղաքականությունը տապալում են:
«Եթե հարկային, ծախսային քաղաքականությունը չեն փոխում, եթե դատապարտյալների կեցավայրերի վերանորոգումը գերադասում են գործարաններ ստեղծելուց կամ զինվորների համար պաշտպանական բնագծերի կահավորումից, ի՞նչ քաղաքականության մասին կարող է խոսք լինել:
Պոպուլիստական հրապարակումներ են անում՝ ասելով, թե տնտեսությունն արդեն երկնիշ թվով է աճել՝ մի դեպքում՝ 10, 2 տոկոս, մյուս դեպքում՝ 13-ի է հասել: Ցուցանիշները բացառապես Երևանի ռեստորաններ ու հյուրանոցներ այցելած զբոսաշրջիկների՝ ծառայություններից օգտվելու հաշվին են: Մինչդեռ տնտեսական ակտիվության ցուցանիշի բաշխվածություն բնակչության շրջանում շարունակում ենք չունենալ, նրանց ծախսերն ավելանում են, եկամուտները՝ ոչ»,- ամփոփեց Աուդիտորների պալատի նախագահը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2307 դիտում
22:27 19-09-2020
Ինչո՞ւ պետք է ավագանու անդամները հայտարարագրեն իրենց ծախսերն ու եկամուտները. Թագուհի Ղազարյան
3230 դիտում
11:20 03-12-2016
Պետական բյուջեի ծախսերը ավելանում են, իսկ եկամուտները՝ նվազում. «Ժողովուրդ»
7208 դիտում
19:08 31-08-2017
Գներն աճում են, եկամուտները չեն ավելանում: Թոշակներն, աշխատավարձները ե՞րբ են ավելացել. Արմեն Պողոսյան
Այս բաժնից
2107 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am