Կյանքից հեռացել է ռուսաստանցի հայտնի մարզիչ Գեորգի Յարցևը
Մոսկվայում 74 տարեկան հասակում մահացել է հայտնի ֆուտբոլային մարզիչ Գեորգի Յարցևը։
Նշվում է, որ համաձայն նախնական վարկածի՝ մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է։
Խորհրդային տարիներին Յարցևը հանդես է եկել ռուսական ակումբներում, իսկ 1979 թվականին «Սպարտակի» հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Գեորգի Յարցևը մարզչական աշխատանքի է անցել: Ղեկավարել է Մոսկվայի «Սպարտակը», «Դինամոն», «Տորպեդոն» և Վոլգոգրադի «Ռոտորը»:
Յարցևի գլխավորությամբ «Սպարտակը» 1996 թվականին դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Եղել է նաև Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, որի հետ դուրս էր եկել 204թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ: