211652_close_icon
views-count1000 դիտում article-date 11:02 15-07-2023

Չնայած տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու մեր ջանքերին՝ իրավիճակն այս պահին ճգնաժամային է

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կարևոր դերակատարությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման գործում, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանն ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ չնայած տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու մեր ջանքերին՝ իրավիճակն այս պահին ճգնաժամային է»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը նաև նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ իր ուրույն տեղն ունենալով` Ֆրանսիան նշանակալի դեր է ստանձնել հատկապես 20-րդ դարի սկզբին, երբ ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր Ֆրանսիայի բարեկամական հողում ապաստան են գտել և արժանապատիվ կյանքի հնարավորություն ձեռք բերել:

 

Նմանատիպ նյութեր