Հայտնի է «Փյունիկ» - «Դյուդելանժ» խաղի մրցավարական անձնակազմը
Հուլիսի 19-ին, Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ. խաղարկության որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Փյունիկն» ընդունելու է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժին»:
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ խաղը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար՝ Քրեյգ Պոուսոն (Անգլիա)
Մրցավարի օգնականներ՝ Լի Բեթթս և Դանիել Ռոբաթան (Անգլիա)
4-րդ պաշտոնյա՝ Դառեն Ինգլանդ (Անգլիա)
ՈւԵՖԱ-ի պատվիրակ՝ Իվան Լեկով (Բուլղարիա):