211652_close_icon
views-count1913 դիտում article-date 22:19 19-07-2022

Ընկեցիկության մրցավազքում Հայկ Կոնջորյանին հաղթելն, իհարկե անհնար կլինի. «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Պարզվում է` երեկ Պետրոս Ղազարյանն ինձ մի քանի անգամ հրավիրել է Հանրայինի եթեր: Բայց, չգիտես ինչու, դա արել է իմ գրառումներից մեկը Հայկ Կոնջորյանի հետ քննարկելու ընթացքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Նա նաեւ հավելել է. «Հանդիպել են երկրի գլխավոր հեռուստաընկերության կարևոր քաղաքական հաղորդման մեկնաբանը և իշխող ֆրակցիայի ղեկավարը ու սկսել քննարկել իմ գրառումը, որն իրականում մեջբերում էր Իշխան Սաղաթելյանի խոսքից և միմյանցից փորձել ճշտել` ինչ եմ նկատի ունեցել այդ գրառմամբ:

Զրույցի ընթացքում հարցազրուցավարը մի քանի անգամ հույս է հայտնել, որ ես կհամարձակվեմ գնալ հանրայինի եթեր և պաշտպանել հանրայնորեն հնչեցրած տեսակետներս. կարծես երբևէ խուսափել եմ դա անելուց։

Ասելու առանձնապես շատ բան չկա. ընկեցիկության մրցավազքում Հայկ Կոնջորյանին հաղթելն, իհարկե անհնար կլինի, չնայած իշխող ֆրակցիայի այլ ներկայացուցիչներ կարող են չդադարել փորձել:

Դա թողնելով նրանց` իմ պարտքն եմ համարում ասել, որ ինչպես միշտ պատրաստ եմ նորից հնչեցնել, ասել և հատկապես հիմնականում Հանրային հեռուստաընկերություն դիտող մեր քաղաքացիներին որքան հարկավոր է ներկայացնել մեր տեսակետները»։

Նմանատիպ նյութեր