211652_close_icon
views-count13165 դիտում article-date 13:16 20-07-2022

Ադրբեջանական փաստաթղթերում Հայաստանի քաղաքներն ու գյուղերը նշվելու են ադրբեջանական անվանումներով

Ադրբեջանում փոխվում է Հայաստանում գրանցված փաստաթղթերի վերականգնման կարգը։ Խոսքը տեղանունների մասին է։ Ինչպես տեղեկացրել է APA-ն,  Ադրբեջանի կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանում կազմված քաղաքացիական կացության ակտերի վերականգնման ժամանակ տեղանունները «գրանցվելու են՝ հաշվի առնելով գիտությունների ակադեմիայի հանձնարարականները ադրբեջանական տեղանունների համապատասխանության վերաբերյալ»։

Որոշման համաձայն, եթե անհնար է ստանալ արտասահմանում ստացած քաղաքացիական ակտի գրանցման գրառումը կամ տեղեկություն այդ մասին, ապա գրանցման բաժինները կամ հյուպատոսական վարչություններն այդ ակտը վերականգնում են եւ տալիս համապատասխան վկայական։ Գրանցման բաժինները կամ հյուպատոսական վարչությունները քաղաքացիական կացության ակտի վերականգնման մասին տեղեկությունն ուղարկում են գրանցման մարմին (բացի Հայաստանի Հանրապետությունից), որտեղ կա ակտի նախնական գրանցումը։

Նմանատիպ նյութեր