1006 դիտում
17:59 20-07-2022
Ամփոփվել են «Սոցիալական աշխատանք» մասնագիտության դասընթացի արդյունքները․ մասնակիցներին տրվել են ավարտական վկայականներ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ անցկացվել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման եռամսյա դասընթացը։ Այսօր ամփոփվել են դասընթացի արդյունքները․ այն հաջողությամբ ավարտած 79 մասնակցի հանձնվել են ավարտական վկայականներ։
Նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը ելույթով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Վանանդ Կարապետյանը։
Իր ելույթում ընդգծելով սոցիալական աշխատողի գործունեության կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է դասընթացի մասնակիցներին՝ այն հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և նշել, որ նախարարությունը շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ վերջիններիս մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացման ուղղությամբ։
«Միասնական սոցիալական ծառայության զարգացման ընթացքում մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի լիարժեք կայացում, որի հաջողության երաշխիքներից մեկը՝ համակարգում պատրաստված, բանիմաց և պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողներ ունենալն է։ Վստահ եմ, որ այս և նմանատիպ վերապատրաստման դասընթացների արդյունքում ձեռքբերած նոր գիտելիքը էապես կնպաստի սոցիալական աշխատողների ամենօրյա աշխատանքի լիարժեք իրականացմանը»,- նշել է նախարարը։
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդն իր ողջույնի խոսքում առանձնակի կարևորել է սոցիալական աշխատողների դերը՝ խոցելի խմբերին պատկանող ընտանիքներին և երեխաներին աջակցություն տրամադրելու գործում։ Վայգանդի խոսքով՝ բացի վերոնշյալ դասընթացից, նախարարության հետ համագործակցությամբ, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից ներածական դասընթացներ են կազմակերպվել շուրջ 1000 աշխատակցի համար, որի ավարտից հետո առավել խորացված ուսուցման գործընթաց կիրականացվի Համաշխարհային բանկի աջակցությամբ։
Մյուս բանախոսները ևս, շնորհավորելով դասընթացի մասնակիցներին, վստահություն են հայտնել, որ ուսուցման գործընթացի շրջանակում ստացած գիտելիքն ու հմտությունները կշարունակեն ծառայել ի բարօրություն ՀՀ քաղաքացիների և էական փոփոխություններ կարձանագրեն սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում։

Նմանատիպ նյութեր
1274 դիտում
22:38 07-02-2019
«Բուժհաստատությունների կառավարում» վերապատրաստման դասընթացի մասնակիցները ստացան ավարտական վկայականներ
3176 դիտում
15:04 03-10-2017
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են հատուկ ուսուցման դասընթացի արդյունքները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
676 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
667 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
745 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն