«Փյունիկը շնորհակալություն» է հայտնել երկրպագուներին՝ բացառիկ աջակցության համար
«Փյունիկ ՖԱ»-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ շնորհակալություն հայտնելով երեկվա խաղում աջակցության ու նման մթնոլորտի համար․
«Փյունիկ ՖԱ»-ն շնորհակալություն է հայտնում երեկվա խաղում աջակցության ու նման մթնոլորտի համար, որը բացառիկ էր հայկական ակումբային ֆուտբոլում։ Շնորհակալություն մինչև հանդիպման վերջին րոպեն մեր հաղթանակին հավատալու համար:
Ակումբում բոլորը վճռական են տրամադրված Լյուքսեմբուրգում պատասխան խաղից առաջ։
Մինչև նոր՝ հաղթական հանդիպումներ»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։