211652_close_icon
views-count60019 դիտում article-date 11:52 22-07-2022

Արտակարգ իրավիճակ Երևանի կենտրոնում․ աշխատանքից տուն մեկնող ավագ պարեկի ու պարեկի օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ խուսափել ավտովթարներից, այդ թվում՝ շղթայական․ պատճառը ջրի «շատրվանն» էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում ջրախողովակի վթարման պատճառով ջուրն անխնա հոսում էր փողոցով և վթարային իրավիճակ ստեղծում վարորդների համար։

Մինչ Երևանի քաղաքապետարանի «փափկասուն» պաշտոնյաները կժամանեին դեպքի վայր, նշված վայրով անցնող ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումատակի 1-ին վաշտի ավագ պարեկ Վարդգես Մկրտչյանն ու պարեկ Պետրոս Վահանյանը, ովքեր գիշերային ծառայությունից հետո տուն էին գնում, տեսնելով, որ վարորդները խուճապի են մատնվում և այդ հատվածում ստեղծվում է խցանում, կանգնում և սկսում են կարգավորել երթևեկությունը, ինչի շնորհիվ էլ կարճ ժամանակում վթարված ջրախողովակի պատճառով առաջացած խցանումը վերանում է։

Պարեկները մոտ 1 ժամ կարգավորում են երթևեկությունը, ապա արդեն ժամանած մյուս պարեկները շարունակում են ծառայությունը։

Վթարված ջրախողովակի մասին արդեն տեղեկացվել են «Վեոլիա Ջուրը» և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ովքեր հայտնել են, որ արդեն աշխատանքներ են սկսվում վթարը վերացնելու ուղղությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր