1316 դիտում
20:51 22-07-2022
Հիմնանորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը
Հիմնանորոգվում է Հ-32 /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ճանապարհը (կմ20+900-կմ22+700 և կմ23+000-կմ31+200 հատվածներ), տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:
Շիրակի մարզով անցնող ընդհանուր 10կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը մեկնարկել է 2021 թվականին։ Աշխատանքների մեծ մասը 2021թ. ավարտվել է։ Ընթացիկ տարում իրականացվում է 1.4 կմ-ի հիմնանորոգումը։
Շինաշխատանքները կատարում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Քարազարթ» ՍՊԸ-ն։
Այս տարի Հ-32 /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մեկ այլ՝ կմ1+100-կմ11+784 հատվածում (մոտ 10.7կմ) նախատեսված են նաև միջին նորոգման աշխատանքներ։ Առաջիկայում այս տեղամասում շինաշխատանքները կմեկնարկեն։
Նմանատիպ նյութեր
1162 դիտում
13:38 11-08-2022
Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը
1181 դիտում
19:17 24-10-2022
Վերանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի վթարավտանգ երեք հատվածները
726 դիտում
12:46 24-11-2022
Ավարտվել է Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը
Այս բաժնից
1294 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
853 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար