Վերանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի վթարավտանգ երեք հատվածները
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» (#LRNIP) ծրագրով վերանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի վթարավտանգ երեք հատվածները։ Գյումրու հատվածում այժմ իրականացվում է ասֆալտապատում (մոտ 1կմ), որին կհետևի անվտանգության տարրերով կահավորումը։ Իսկ Վահրամաբերդ և Մարմաշեն բնակավայրերի հատվածները նույնպես կապահովվեն ճանապարհային նշաններով, աղմկող շերտերով, մետաղական արգելափակոցներով, նշագծումով: Որոշ հատվածներում կվերականգնվեն նաև մայթերը։
![](https://scontent.fevn7-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/311872280_5518360568246895_1893492228087585490_n.jpg?stp=cp6_dst-jpg_s600x600&_nc_cat=103&ccb=1-7&_nc_sid=730e14&_nc_ohc=KU_1LSItAmgAX-IHa5H&_nc_ht=scontent.fevn7-1.fna&oh=00_AT9bKB_66G6b_QRSpOYnxXbXNnrIdsx32N4XyboCQyxcJw&oe=635BE256)