2146 դիտում
11:39 23-07-2022
Արցախի վանական համալիրի տարածքը մաքրելու ընթացքում բացահայտվեց մեկ խաչքար ու մեկ տապանաքար՝ արձանագրություններով
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ հուլիսի 21-ին Արցախի հնագույն պատմամշակութային վայրերից մեկում՝ Բռի Եղցի վանական համալիրում, իրականացվեց մաքրապատման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՍԵ Արցախի թեմի Ֆեյսբուքի էջը։
Օրհնաբեր այս գործողությունը ի կատար ածվեց Արցախի թեմի, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Արցախի թեմի երիտասարդաց միության անդամների համատեղ ջանքերով և Տիկին Վիրջինիա Դևիսի ու SAVE ARMENIAN MONUMENTS (SAM) կազմակերպության հովանավորությամբ։ Աշխատանքը իրականացվեց արժանապատիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցի կազմակերպմամբ ու ներկայությամբ։ Իրենց աջակցությունն ու ներկայությունն ապահովեցին նաև Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեշնորհ սարկավագները։ Մշտապես Արցախի կողքին կանգնած հարգարժան դոկտոր Մարինե Մխիթարյան-Լազարիդուն թե՛ կազմակերպչական և թե՛ աջակցության առումով նույնպես մասնակիցը դարձավ այս սուրբ գործին։ Մաքրապատմանը միացան նաև Հացի գյուղի երիտասարդները՝ գյուղապետի գլխավորությամբ, ովքեր իրենց ակտիվ մասնակցությամբ մեծապես նպաստեցին աշխատանքներին։ Հոգևորականաց դասի առաջնորդությամբ՝ ներկաները աղոթքով սկսեցին բարեկարգման աշխատանքները։
Վանական համալիրի տարածքը բուսածածկույթից ու հողածածկույթից մաքրելու ընթացքում բացահայտվեց մեկ խաչքար ու մեկ տապանաքար՝ իրենց արձանագրություններով։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3057 դիտում
12:26 20-10-2022
Թբիլիսիում հայտնաբերվել են մարմարե տապանաքարեր՝ հայերեն արձանագրություններով
2153 դիտում
13:47 14-06-2016
Հարկային նոր օրենսգիրքը, ըստ Նիկոլ Փաշինյանի` 361 հազար մարդու «քամիչ», իսկ Զոհրաբյանի էլ` գրանիտե տապանաքար
Այս բաժնից
1165 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1042 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1099 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»