2481 դիտում
21:19 24-07-2022
Հայաստանը՝ 3 տարի Կանադայում ապրելուց հետո. Դիանա Մելքումյան
Հայաստանը՝ 3 տարի Կանադայում ապրելուց հետո:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Դիանա Մելքումյանը:
1. Ամեն-ինչ շատ ավելի մաքուր ա ու կանաչ:
2. Գազելներ այլևս գրեթե չկան: Էժան տաքսիներ նույնպես:
3. Փոխարենը կան լիքը սամոկատներ, որոնք հավեսով քշվում են, բայց անհավես ձևի կանգնացվում:
4. Նոր ռեստորանների սերվիսն ու դիզայնը հիասքանչ ա: Կանադայում տենց հաշված տեղեր կան մենակ: Բայց գներն էլ են աճել կանադական մասշտաբների: Նաև խիստ հասունացել ա առցանց ամրագրումներ անելու կարիքը (wink wink ստարտափեր ընկերներիս):
5. Լիքը թարմ քամած հյութերի, smoothie-ների ու սրճի բուդկաներ: Ամեն քայլափոխին: Նենց, որ էտ տժժան շոգը չի զգացվում (Կանադայում ստարտափ մտքեր փնտրող ընկերներ ունե՞մ):
6. Հասարակ մատնահարդարում գտնելը խնդիր ա: Միայն գել լաք: Երբ հազիվ մի կերպ գտնում ես, գույներ չունեն, մասնագետն էլ շարունակաբար զարմանում ա 2 բանի վրա. ա) որ գել լաք չես արել երբեք ու բ) որ եղունգներիդ որակը լավն ա: Հերթափոխով զարմանում ա: Բարձրաձայն: Ու անդադար:
7. Անգամ մինչև օրենքի խստացումը շատ տեղերում կան թարմ POS տերմինալներ և "wifi” քարտով վճարում անելու հնարավորություն (այո, NFC ու Pay Wave-ի անունը դեռ համատեղ wifi քարտ ա): Բայց կան նաև լիքը սերվիսներ ու խանութներ, որ պատրաստ են ինչ ասես անել դրանցով վճարում չընդունելու համար: Ընդհուպ մինչև թողնել իրենց բանկային քարտի նկարն ուղարկես քրոջդ: Arca, iDram ու Ineco Friend ընդդեմ քարտով վճարումների:
8. Երեխաները շատ են, շները՝ քիչ: Նու, էլի շատ են, բայց անտեր ու փողոցային, թեև բոլորը պիտակավորված և հետևված են:
9. Ամենուրեք համատարած սեր ա երեխաների հանդեպ: Ընդհուպ մինչև ռեստորանում մոր ձեռքից լացող երեխային վերցնում, հետը ման են գալիս, հանգստացնում ու վերադարձնում ժպտերես: Նաև շատացել են տարբեր տարիքի երեխաների աթոռներ ու փոխվելու սեղաններ ունեցող տեղերը: Բայց 2 հարցում դեռ թյուրանում ենք. car seat-եր և սայլակների համար երթևեկելիություն:
10. Վերջինս էլ ավելի ցավոտ է: Պատերազմը քաղաքում գրեթե չի զգացվում: Հաշմանդամներն էլ գրեթե չեն երևում: Բայց շատացել են, ուղղակի չեն երևում: Առանց օգնության տեղափոխվելու, հաճախ անգամ տնից դուրս գալու հնարավորությունը շատ սահմանափակ է: Նույնիսկ սարքին վերելակներով նորակառույց շենքերում հաճախ կան մի քանի աստիճանավանդակներ մինչև հասնես ելքին:
11. Տուրիստները շատացել են: Ու ոչ միայն ռուս: Ու առանց Քրիստոսի արձանի: Թռիչքներն էլ են շատացել: Գիշերային ժամերին նստելուց հետ ես նայում և չվերթուղղուն մոտեցող ևս 2 ինքնաթիռ ես տեսնում: Հետ գալուց էլ բոլոր 6 gate-երը զբաղված էին: Ավելին, Երևանից Վարշավա ավելի մեծ ու նոր ինքնաթիռով ենք թռել քան Վարշավայից Տոռոնտո տրանսատլանտիկ թռիչքին:
12. Կարոտել էի գեղեցիկ հագնվող գեղեցիկ մարդկանց: Բայց շատ աղջիկներ իրենց այդպիսին չեն համարում, ոնց երևում է "տռամպլին" քթերից ու մինչև արհեստական թարթիչ հասնող փուչիկ շրթունքներից: Շատ ափսոս:
13. Կարճ հագնող աղջիկների վրա դեռ պտտվում են ու ռեպլիկաներ թողնում: Ռուսները դա սովորական դեռ չեն դարձրել, թեև ակտիվորեն աշխատում են էտ ուղղությամբ:
14. Վարորդները ամրագոտի գցելու ու թեքվելուց կամ կտրուկ обгон անելուց լույս միացնելու փոխարեն ամեն եկեղեցու մոտով անցնելիս խաչակնքվում են:
15. Մարդիկ շատ լավն են, ու բարի: Ու անգամ վատ բաների մեջ հարազատություն ու ջերմություն կա: Լավն ա Հայաստանս.. Ու այդ պատճառով Զվարթնոցի "Բարի գալուստ տուն" գրառումը ճիշտ ա էտ էսկալատորով մեկից ավել անգամ իջնող ցանկացած մարդու համար՝ ազգից անկախ:
Հ.Գ. Ում չեմ հասցրել տեսնել, կներեք: Գործով էի ու հաշված օրեր ունեի: Բայց կաշխատեմ ավելի հաճախ գալ: Թե կուզեք հանդիպել, ձայն տվե՛ք!!
Հ.Հ.Գ. "Հայաստանը Երևանը չէ" ասողներ, ճիշտ եք: Քանի որ ժամանակը սուղ էր, միայն Սևան և Գյումրի հասցրեցինք գնալ կես օրով: Բայց իրենք իմ աչքերում անփոփոխ էին. Սևանը կանաչած մի մեծ էներգիայի աղբյուր, իսկ Գյումրու կենտրոնը հիասքանչ, մնացածը՝ լացելու:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
17:16 25-02-2024
Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
2274 դիտում
16:58 16-11-2021
Քարոզարշավը կվերսկսենք իրավիճակի կայունացումից հետո. Դիանա Գասպարյան
Այս բաժնից
691 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին
703 դիտում
18:45 15-11-2024
Կներկայացվի արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար
604 դիտում
18:43 15-11-2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր