1663 դիտում
10:33 25-07-2022
Կարծախում նշվել է Աշուղ Ջիվանու օրը
Հուլիսի 23-ին, կորոնավիրուսի հետ կապված երկամյա ընդմիջումից հետո, Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում նշվեց մեծ ճանաչում ունեցող Աշուղ Ջիվանու տոնը։
Ջիվանու օրը, որը նշվում է ամեն տարվա հուլիսի վերջին, Կարծախ են գալիս կարծախցիները տարբեր երկրներից, հյուրեր Հայաստանից և Վրաստանից, նրա ստեղծագործության սիրահարները։ Կորոնավիրուսի հետ կապված երկամյա ընդմիջումից հետո, այս տարի վերջապես տոնը կայացավ, գրում է Jnews.ge-ն:
Ախալքալաք -Նինոծմինդա շրջանից Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, համամասնական պատգամավոր Սեյրան Կյուրեղյանը, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ղեկավար անձինք, քաղաքապետարանի աշխատակիցները, հյուրեր և Ջավախքի բնակիչները եկել էին հարգելու մեծն Աշուղ Ջիվանու հիշատակը:
Տոնին մասնակցելու համար Կարծախ էին եկել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը։
Ջավախքում վաղուց ավանդույթ է դարձել հայ մեծ Աշուղ Ջիվանու հիշատակին նվիրված տոնը մեծ շուքով նշելը։ Տոնակատարությունը սկսվեց գյուղում տեղադրված Աշուղ Ջիվանու հուշարձանին ծաղիկներ խոնարհելով։
Այնուհետեւ հյուրերը ուղեւորվեցին մեծն կարծախցու տուն-թանգարան։ Թանգարանում հյուրերին ողջունեց Աշուղ Ջիվանու թանգարանի աշխատակից Հասմիկ Սաղաթելյանը, ով հյուրերին պատմեց Կարծախ գյուղում Աշուղ Ջիվանու կյանքի և շատ այլ մանրամասների մասին։
Հյուրերին ու ներկաներին ողջունեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
«Այսօր մենք նշում ենք Ջիվանու տոնը, որն արդեն ավանդույթ է դարձել մեզ համար։ Ողջունում եմ բոլոր հյուրերին, կազմակերպիչներին, ովքեր ամեն տարի այս օրը տոն են դարձնում։ Իհարկե, վերջին երկու տարիներին այն չկայացավ, մարդիկ կարոտել էին այս տոնը։ Մունիցիպալիտետի ղեկավարության անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին»,- ասաց Մելքոն Մակարյանը։
Ելույթ ունեցավ նաեւ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը։
«Ողջույն բոլորիդ, այսօր և վաղը Ջավախքում տոն է։ Համավարակի ավարտից հետո մենք առաջին անգամ ենք նշում Ջիվանու տոնը, իսկ վաղը կկայանա Վահան Տերյանին նվիրված միջոցառումը։ ՋԱՀ-ը 8 տարվա ընթացքում մշակույթի ոլորտում իրականացրել է շուրջ 100 ծրագիր։ Շնորհակալություն Ախալքալաքի ղեկավարությանը այս ավանդույթը շարունակելու համար»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր
3859 դիտում
18:40 23-06-2016
Ցերեկույթ՝ նվիրված աշուղ Ջիվանու ծննդյան 170-ամյակին
22408 դիտում
20:11 28-08-2017
Իր դռները բացեց Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածը
1577 դիտում
21:36 15-12-2014
Տեղի կունենա Ջիվանու տուն-թանգարանի ստեղծման հանձնաժողովի առաջին նիստը
Այս բաժնից
538 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
571 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1180 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN