211652_close_icon
views-count2201 դիտում article-date 15:41 25-07-2022

Արախամիան կոչ է անում Իվանիշվիլիին և նրա թիմակիցներին «անշարժ գույք փնտրել Ռոստովում»

«Ապագայում արևմտյան պատժամիջոցների է ենթարկվելու ոչ միայն Բիձինա Իվանիշվիլին, այլև նրա ողջ շրջապատը», - վրացական «Մթավարի արխի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայում մեծամասնություն կազմող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։ Հաղորդում է «Ազատությունը»։

«Տղաներ, ես դա ձեզ ուղիղ եմ ասում՝ փոքր-ինչ ավելի զգուշավոր եղեք ձեր հայտարարություններում, քանի որ միայն Իվանիշվիլին չէ, որ հայտնվելու է պատժամիջոցների թիրախում։ Դա վերաբերում է նաև նրա գործարար և քաղաքական շրջապատին։ Այժմ քաղաքական առաջնորդները [Վրաստանում] շատ համարձակ են, վերահսկում են լրատվամիջոցները, բանտարկում են ընդդիմախոսներին, բայց այդ ամենը շուտով փոխվելու է», - հայտարարում էր Արախամիան՝ կոչ անելով Իվանիշվիլիին և նրա շրջապատին «սկսել անշարժ գույք որոնել Ռոստովում»։

Ըստ ամենայնի, Արախամիան ակնարկում է, թե Վրաստանի քաղաքական վերնախավը կարող է կրկնել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ճակատագիրը։ 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, Յանուկովիչը հաստատվել է ռուսական Դոնի Ռոստով քաղաքում։

Նմանատիպ նյութեր