211652_close_icon
views-count28623 դիտում article-date 22:49 25-07-2022

Երևանում՝ «Կասկադ» համալիրում, ավազակային հարձակման են ենթարկվել ՌԴ քաղաքացիներ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հանգամանքները 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ա.Պրոխորովը, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում իր ընկերների՝ ՌԴ քաղաքացիներ, 23-ամյա Է. Բալասանյանի և 23-ամյա Ա. Կորչագինի հետ գտնվել են «Կասկադ» համալիրի աստիճանահարթակի վերին հատվածում, երբ իրենց են մոտեցել 3 երիտասարդ, որոնցից երկուսը ներկայացել են որպես ռուսներ, նրանցից մեկի ձեռքում դանակ է եղել և իրենցից պահանջել են գումար և ոսկի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ Ա. Պրոխորովի հայտնածի՝ իր ընկերներից մեկը նրանց է տվել իր ոսկյա մատանին, իսկ մյուս ընկերը՝ արծաթյա ձեռնաշղթան։ 

Այնուհետև բոլորով միասին մոտեցել են Ազատության պողոտա 2 հասցեում գտնվող «Այ Դի բանկ»-ի բանկոմատին, որտեղից ինքը կանխիկացրել է գումար և տվել նրանց, որից հետո վերջիններս դիմել են փախուստի։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր