2007 դիտում
14:13 27-07-2022
Այսուհետ զեղչը կնշանակի զեղչ, ոչ թե իմիտացիա. Տիգրան Մարկոսյան․ NEWS.am
Հաճախ տնտեսվարղները ներկայացնում են որոշակի զեղչ, սակայն պարզվում է, որ այդ զեղչն իրկանում ավելի բարձր է, քան մինչ այդ զեղչի կիրառումը ապրանքի գինն է եղել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, մամուլի ասուլիսում նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝ անդրադառնալով նրան, որ հուլիսի 31-ից ուժի մեջ են մտնելու ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները: Գրում է NEWS.am-ը։
«Մեկ այլ դեպքում զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն է տրվում թերի կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական: Հայտարարվում է զեղչի կամ ակցիայի մասին, բայց պարզվում է, որ դրա արդյունքում որեւէ դրական գնային փոփոխություն կամ պայման չի առաջարկվում քաղաքացուն: Մեկ այլ դեպքում էլ տնտեսվարողները հայտարարում են զեղչ, սակայն պարզվում է, որ տվյալ ակցիան տեւել է տարիներ, հետեւաբար, դա չի կարող իր բնույթով համարվել ակցիա:
Հարցը շատ զգայուն է, որովհետեւ օրենսդրական խիստ կարգավորումները կարող են վնասել բիզնեսին, բայց մյուս կողմից կարի ունենք պաշտպանելու սպառողին»,-ասաց նա՝ հավելելով, որ մասնագիտական հանրույթի կողմից այս կարգավորումը դրական արձագանքների է արժանացել:
«Սա ոլորտում առաջին քայլն է, այն չի հվակնում լինել վերջնական եւ լուծումներ տալ բոլոր հարցերին: Եթե կլինեն սողանքներ, որոնք թույլ կտան անբերախիղճ տնտեսվարողներին շրջանցելու եւ կրկին դրսեւորելու անբարեխիղճ վարքագիծ, կամ կպարզվի, որ այդ կարգավորումներն անհամաչափ բեռ են տնտեսվարողների համար, մենք բաց ենք լսելու առաջարկներ»,-ասաց Մարկոսյանը:
Ըստ նոր փոփոխությունների զեղչ է համարվում գնի իջեցումը, դրան նախորդող մեկ ամվա ընթացքում միջին գնի նկատմամբ: Նաեւ զեղչը առավելագույնը կարող է տեւել մինչեւ երեք ամիս:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2763 դիտում
15:35 29-01-2016
«Գազպրոմ»-ը չեղյալ է հայտարարել է թուրքական 6 մասնավոր ընկերություններին խոստացած գազի սակագնի զեղչը
2311 դիտում
14:28 18-03-2021
Օրենքի այս նախագիծը մոլեխաղերի դեմ պայքարի իմիտացիա է․ Տիգրան Հակոբյան․ «Առավոտ»
5013 դիտում
18:08 07-04-2014
Նախագահը Հովիկ Աբրահամյանին կնշանակի վարչապետ, իսկ Տաշիրի Կարեն Կարապետյանին՝ ԱԺ նախագահ. Տիգրան Կարապետյան
Այս բաժնից
511 դիտում
09:17 30-10-2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է
1000 դիտում
23:00 29-10-2024
Կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը
1375 դիտում
22:19 29-10-2024
ՔՊ-ն Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը