1885 դիտում
21:18 27-07-2022
Վարդենիս համայնքը գյուղատնտեսական նորագույն տեխնիկաներ է ստացել
Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքը ԱՄՆ կառավարության (USAID) կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված ֆինանսական միջոցներով եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցով իրականացվող «ՏԻՄ բարեփոխումների աջակցման ծրագրի» շրջանակում 3 գյուղատնտեսական անիվավոր տրակտոր եւ 2 խոտի մամլիչ հակավորիչ է ստացել` 49 միլիոն 400 հազար դրամ ընդհանուր արժողությամբ։
Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, տեխնիկան համայնք է հասել հուլիսի 26-ին եւ կնպաստի Վարդենիսի համայնքապետարանի կողմից համայնքի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաեւ հնարավորություն կտա համայնքային բյուջեում կուտակել խնայողություններ, որոնք էլ կծառայեն օրակարգային այլ խնդիրների լուծմանը։
Մեկ շաբաթ առաջ էլ նույն ծրագրով համայնքին է հատկացվել 1 մինի ամբարձիչ՝ համալրող գործիքներով՝ 26 միլիոն դրամ արժողությամբ։

Նմանատիպ նյութեր
7243 դիտում
14:48 31-05-2019
Արծրուն Հովհաննիսյան. «Լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց»
Այս բաժնից
805 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
835 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»