«Փյունիկի» ֆուտբոլիստները վերադարձել են Երևան
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հաղթահարեց «Դյուդելանժի» արգելքը։ Ակումբի պատվիրակությունը պատասխան խաղից հետո վերադարձել է Երևան։
«Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Առաջին խաղը կկայանա օգոստոսի 3-ին՝ Բելգրադում, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 9-ին, Երևանում։