211652_close_icon
views-count889 դիտում article-date 15:25 28-07-2022

Իրանը նոր հետազոտական միջուկային ռեակտոր կկառուցի Սպահանում

Թեհրանը պլանավորում է մի քանի շաբաթվա ընթացքում սկսել նոր հետազոտական միջուկային ռեակտորի ստեղծումը երկրի կենտրոնական մասում գտնվող Սպահանի նահանգում: Հուլիսի 28-ին այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահ Մոհամադ Էսլամին:

«Մենք պլանավորել ենք, որ մի քանի շաբաթվա ընթացքում պաշտոնապես սկսենք հետազոտական ռեակտորի կառուցումը Սպահանում,- մեջբերում է նրա խոսքը ISNA գործակալությունը:- Դա լիովին հայրենական նախագիծ է, որը կփակի Իրանում միջուկային էներգիայի արտադրության հետազոտությունների, գնահատման, թեստավորման եւ ապահովման շղթան»:

Հուլիսի 25-ին Էսլամին հայտարարել է, որ իրանական կողմն սկսել է 360 մեգավատ հզորությամբ առաջին լիովին իրանական ատոմային էլեկտրակայանի ստեղծման աշխատանքը: Այս պահին Իրանում միակ գործող ատոմային էլեկտրակայանը «Բուշեր» ատոմակայանն է, որը կառուցվել է ռուսական կողմի օգնությամբ։

Նմանատիպ նյութեր