«Բարսելոնան» հերթական թոփ-տրանսֆերն իրականացրեց
«Սևիլյայի» պաշտպան Ժուլ Կունդեն տեղափոխվում է «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը պաշտոնապես հայտարարել է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։
Գործարքն ավարտին կհասցվի, երբ ֆուտբոլիստը բուժզննում անցնի և ստորագրի պայմանագիրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը կարժենա 50 մլն եվրո + 5 մլն եվրո բոնուսների տեսքով։ Կունդեն կատալոնական ակումբում կվաստակի տարեկան 6 մլն եվրո: