1229 դիտում
11:44 29-07-2022
Կառավարության որոշմամբ հաստատվել է պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգը
Հուլիսի 28-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը:
Հաստատվել են նաև՝
• պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտները՝ առողջապահություն, կրթություն, էներգետիկա, ջրային տնտեսություն, տրանսպորտային ենթակառուցվածքներ և ծառայություններ, կոշտ թափոնների հավաքում, մշակում և հեռացում, փոստային ենթակառուցվածքներ և ծառայություններ, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրում և էլեկտրոնային նույնականացման համակարգ,
• պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանումը, որը էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է։
Արդյունքում կխթանվի պետություն-մասնավոր գործընկերության(ՊՄԳ) արդյունավետ ծրագրերի իրականացումը՝ միջազգային լավագույն փորձին համարժեք, կամբողջականացվեն ՊՄԳ ծրագրերի մշակման և իրագործման համար անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերը, կապահովվի ՊՄԳ արդյունավետ կիրառության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, կընդլայնվեն ՊՄԳ ձևաչափով իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունները:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1305 դիտում
13:00 14-04-2021
Պետություն-մասնավոր գործընկերության օրինագծում փոփոխությունների փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ
1051 դիտում
11:30 17-10-2023
Քերոբյանը Աբու Դաբիում Զիյադ Ալեքսանդր Հայեքի հետ քննարկել է ՀՀ-ում պետություն-մասնավոր գործընկերության հարցերը
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»