211652_close_icon
views-count1175 դիտում article-date 13:41 29-07-2022

Գերմանիայի պետական պարտքը գերազանցել է 2,3 տրիլիոն եվրոն

Գերմանիայի պետական պարտքը 2021 թվականի արդյունքներով հասել է պատմական առավելագույնին՝ 2,32 տրիլիոն եվոյի: Այդ մասին հաղորդել է Գերմանիայի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը:

«2021 թվականի արդյունքներով պետական պարտքը 2020 թվականի արդյունքների համեմատությամբ աճել է 6,8 տոկոսով (կամ 148,3 միլիարդ եվրոյով)՝ հասնելով ամենաբարձր մակարդակին վճակագրություն վարելու ամբողջ պատմության ընթացքում»,- ասված է հրապարակման մեջ:

Գերատեսչությունն աճը բացատրել է «կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի միջոցներով»։

Նմանատիպ նյութեր