1647 դիտում
13:13 01-08-2022
Բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող անձինք կարող են դասավանդել դպրոցում
ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա են ուսուցիչների թափուր հաստիքներ, և առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Այս մասին ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում։
Համաձայն օրենքի վերոնշյալ դրույթի՝ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրի միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:
ԿԳՄՍ նախարարի հրամաններով մանկավարժի որակավորում չունեցող անձանց առնվազն 30 կրեդիտ տրամադրելու նպատակով երաշխավորվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակած ծրագրերը և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը՝ իբրև վերապատրաստող կազմակերպություն:

Նմանատիպ նյութեր
2053 դիտում
14:53 06-10-2020
ԿԳՄՍ նախարարությունը հրավիրում է մանկավարժի որակավորում ունեցողներին՝ զորակոչված ուսուցիչներին փոխարինելու
Այս բաժնից
874 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
805 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
1000 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել