211652_close_icon

Հենրիկ Նալբանդյանը՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպման մրցավար

views-count1232 դիտում article-date 14:00 02-08-2022

Հայաստանի մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Վիբորգ» (Դանիա) - «Բ36 Տորսհավն» (Ֆարերյան կղզիներ) հանդիպումը, որը տեղի կունենա օգոստոսի 3-ին դանիական Վիբորգ քաղաքում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Խաղը կսպասարկեն հայ մրցավարները Հենրիկ Նալբանդյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Սարգիս Հովհաննիսյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Զավեն Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր