ԱՊԼ-ի ֆուտբոլիստներին ձանձրացրել է խաղերից առաջ ծնկի գալ
ԱՊԼ-ի ֆուտբոլիստները կարող են դադարեցնել ամեն խաղից աձառ ծնկի գալ, քանի որ համարում են, որ այդ ակցիան կորցրել է իր նշանակությունը:
Այս հարցը քննարկվել է ԱՊԼ-ի բոլոր 20 թիմերի ավագների հանդիպման ժամանակ: Ակումբների առաջատարները եկել են եզրահանգման, որ ճիշտ կլինի այդ ակցիան անցկացնել միայն որոշ առանձին խաղերում, որոնք առավել մեծ ուշադրություն են գրավում: Օրինակ՝ տուրի կենտրոնական խաղում:
Ամենայն հավանականությամբ, այժմ որոշումներն ընդունվելու են յուրաքանչյուր խաղից առաջ, սակայն հարցը դեռևս քննարկման փուլում է: