6023 դիտում
22:23 03-08-2022
Վիրավորների թիվը հասել է 19-ի. նրանցից մի քանիսը տեղափոխվել են Երեւան. Արցախի առողջապահության նախարար. «Ազատություն»
Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողների թիվը 19-ն է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։
«Վիրավորներից 4-ը ծանր վիճակում են, որից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում է. քիչ առաջ վիրահատությունը բարեհաջող ավարտել են։ Մնացածների վիճակը գնահատվում է միջին եւ թեթեւ ծանրությունների»,- ասել է Միքայել Հայրիյանը։
Հարցին՝ արդյո՞ք Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն կա, նախարարը պատասխանել է. «Կա անհրաժեշտություն, վիրավորների մի մասին արդեն տեղափոխել ենք, այս պահին ճանապարհին են գտնվում»։
Նա նշել է, որ Երեւան են տեղափոխել միջին եւ թեթեւ վիրավորում ստացած զինծառայողներին, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը շարունակում է մնալ Հանրապետական հիվանդանոցում։
Նախարարը հայտնել է, որ զինծառայողները բեկորային վնասվածքներ են ստացել. «Այսինքն՝ ԱԹՍ-ների հետեւանք է»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1282 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1039 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1030 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները