211652_close_icon
views-count5662 դիտում article-date 20:34 04-08-2022

Փաստացի Փաշինյանն ասում է, որ մի քանի երաշխիքների դեպքում պատրաստ է ՊԲ ն լուծարել. Վիտալի Մանգասարյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե ինչ որ մեկը` տվյալ դեպքում ՌԴ ն և Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ապա իր կարծիքով Արցախի ՊԲ ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

Նա նաեւ նշել է. «Ի՞նչ կարող է նշանակել այս հայտարարությունը, եթե ոչ ՊԲ լուծարման գործընթացի սկիզբ։

Փաստացի ՀՀ վարչապետը ասում է, որ մի քանի երաշխիքների դեպքում, պատրաստ է ՊԲ ն լուծարել, և սարքել` օրինակ լիմոնադի ցեխ, և  որքան էլ տարօրինակ է, դրա համար երաշխիքներ է ուզում նաև ադրբեջանական կողմից, ով իր ոչ մի երաշխավորված  խոստում մինչ այս պահը չի իրականացրե»լ։

Նմանատիպ նյութեր