ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շարունակվում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Գերատեսչության ղեկավարը oգոստոսի 5-ին այցելել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն:
Նախարար Փամբուխչյանն Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական վերանորոգված ջոկատում մասնակցել են հանդիսավոր արարողության։ 2021թ․-ի դեկտեմբերի 5-ից մեկնարկած վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են ԱԻՆ ՓԾ տնտեսած միջոցների հաշվին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ վերնորոգման աշխատանքներում յուրաքանչյուրի մասնակցության համար, ինչպես նաև վստահեցրել, որ անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավումը նախարարության առաջնահերթություններից է։
Մարզային շրջայցի ընթացքում նախարարն և Թալինի ղեկավար Տավրոս Սափեյանն այցելել են խոշորացված համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատ։ Նույն օրը նախարարը ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանի և տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանի հետ այցելել է նաև Արագածի և Աշտարակի ՀՓՋ-ներ։
Նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ: