54381 դիտում
20:13 12-08-2022
Դավթաշենում մեկ գիշերում թալանել են մի քանի Lexus և Range Rover, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանի որդունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին ավտոմեքենաների թալանման դեպքեր են տեղի ունեցել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:30 –ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 36-ամյա Արամ Գ.-ից, ով հայտնել է, որ իրենց շենքի բակում գիշերը գողացել են Lexus մակնիշի՝ իրեն պատկանող ավտոմեքենայի կողային հայելիները:
Նույն օրը՝ ժամը 13:40 –ի սահմաններում, ոստիկանության օօպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Նավասարդյանից, ով հայտնել է, որ գիշերը իրեն շենքի բակում կայանված, իրեն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են:
Այդ օրը՝ ժամը 11:20-ին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Դավթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 47-ամյա Թագուհի Հովհաննիսյանից, ով հայտնել է, որ գիշերը իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են:
Նշված 3 գողության փաստերով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բանում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձին կա անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածներից Ա. Նավասարյանը Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանի տղան է, իսկ Թ. Հովհաննիսյանը աշխատում է «Ոսկե գագաթ» ՍՊԸ-ում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
22469 դիտում
15:50 17-10-2023
Երևանում մեկ գիշերում թալանել են մի քանի Lexus-ներ ու Range Rover. կասկածյալներից 2-ը հարազատ եղբայրներ են
64694 դիտում
10:47 25-03-2022
Երևանում մեկ գիշերում Արաբկիր վարչական տարածքում թալանել են մի քանի Lexus-ներ, այդ թվում՝ տնօրենների
Այս բաժնից
430 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
982 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
640 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը