211652_close_icon
views-count874 դիտում article-date 20:41 16-08-2022

Քննարկվել է ՊՀԾ-ի կողմից Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը

Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուներին:


Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրի հետ կապված մի շարք հարցեր: Ծրագիրն իր մեջ ներառում է կրթական բաղադրիչ՝ երեխաներին և ծնողներին հնարավորություն տալով ավելի մոտ գտնվելու գյուղատնտեսությանը և բարելավելու գյուղատնտեսական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ սեփական գիտելիքներն ու հմտությունները։

Քննարկվել են նաև ամբողջական հացահատիկի նախագծի տեղամասում մասնավոր ներդրումների եւ դպրոցական սննդի հետ կապված այլ հարցեր:

Կողմերն ընդգծել են ՊՀԾ ծրագրերի կարևորությունը համայնքների զարգացման և մարդկանց կյանքի որակը փոխելու գործում։

ՊՀԾ-ի աջակցությամբ Տավուշի մարզում հիմնվել է ամբողջահատիկ ցորենի ալրաղաց՝ արևային կայանով:

Տավուշի 75 դպրոցների շուրջ 7100 դպրոցականներ հնարավորություն են ստացել փոխարինել սպիտակ ցորենից պատրաստված հացամթերքը ավելի սննդարար և առողջ ամբողջահատիկ հացով:

Նմանատիպ նյութեր