«Քրիսթալ Փելասի» պաշտպան Յոակիմ Անդերսենը մահվան սպառնալիքներ է ստացել՝ Նունյեսի հետ միջադեպից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Քրիսթալ Փելասի» պաշտպան Յոակիմ Անդերսենի հասցեին մահվան սպառնալիքներ են տեղացել և վիրավորել՝ «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի հետ միջադեպից հետո: Ակումբը կարող է դիմել ոստիկանություն:
Հանդիպման (1:1) 57-րդ րոպեին Անդերսենը ուրուգվայցու հասցեին դժգոհություն էր հայտնում, ձեռքով նրան հրում, որից հետո Նունյեսը կտրուկ շրջվեց և գլխով հարվածեց նորվեգացուն: Հանդիպման գլխավոր մրցավարը այդ դրվագի համար «Լիվերպուլի» խաղացողին հեռացրեց դաշտից:
Խաղից հետո Անդերսենը հրապարակել է իր հասցեին վիրավորական գրառումների սքրինշոթերը:
«Երեկ երեկոյան ես նմանատիպ 300-400 հաղորդագրություն ու գրառում եմ ստացել: Ես հասկանում եմ, որ դուք աջակցում եք «Լիվերպուլին», բայց հարգանք ունեցեք և ինտերնետում ձեզ սուպերմեն մի երևակայեք:
Հուսով եմ, որ ինստագրամն ու Պրեմիեր-լիգան ինչ-որ բան կանեն սրա դեմ», ասել է Անդերսենը: