211652_close_icon
views-count5804 դիտում article-date 17:18 21-08-2022

Օդեսայի մոտ ոչնչացվել է HIMARS համակարգերի համար նախատեսված հրթիռների պահեստը. ՌԴ ՊՆ

Sputnik Արմենիան գրում է ՌԴ ՌԾՆ–ն Օդեսայի մարզում «Կալիբր» հրթիռներով ոչնչացրել է ամերիկյան HIMARS համակարգերի համար նախատեսված հրթիռներով պահեստը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Մեծ հեռահարության ծովային տեղակայման «Կալիբր» բարձր ճշգրտության հրթիռներով Օդեսայի մարզի Մայորսկոյե բնակավայրում ոչնչացվել է HIMARS ամերիկյան ՀԿՌՀ–ի համար նախատեսված հրթիռներով և արևմտյան արտադրության զենիթային համալիրներով զինամթերքի պահեստը», – ասել են գերատեսչությունում։

Բացի այդ, ՌԴ ՕՏՈւ–ի օպերատիվ-մարտավարական ավիացիայի հարվածով Զապորոժիեի մարզի Գուլյայ Պոլյե շրջանում ոչնչացվել է տարածքային պաշտպանության 102-րդ բրիգադի վառելիքի պահեստը, որտեղ պահվում էր զինտեխնիկայի համար նախատեսված ավելի քան 100 տոննա դիզվառելիք։

ՌԴ ՊՆ–ի փոխանցմամբ` ՌԴ ԶՈւ–ն Նիկոլաևի և Խերսոնի մարզերում ավելի քան 100 ուկրաինացի զինվորական են ոչնչացրել։

ՌԴ զինվորականները ոչնչացրել են նաև սպառազինության և զինամթերքի 6, վառելիքի` 2 պահեստ, հրետանային մարտկոց, ինչպես նաև ՌԴ–ում արգելված ծայրահեղական «Աջակողմյան հատված» կազմակերպության զինյալների ժամանակավոր տեղակայման կետ և ամերիկյան երկու М777 հաուբից։

Նշվում է նաև, որ ՌԴ զինվորականները ԴԺՀ–ում ուկրաինական զորքի 66-րդ մեքենայացված բրիգադի 2-րդ գումարտակից ավելի քան 30 մարդ են ոչնչացրել։
 

Նմանատիպ նյութեր