Գերմանիան գազի պահեստարանները լցրել է 80 տոկոսով
Գերմանիան հասել է ստորգետնյա գազի պահեստարանները լցնելու նվազագույն 80 տոկոս նպատակային մակարդակին եւ պլանավորում է շարունակել գազի ակտիվ ներմղումը գալիք ձմռան նախաշեմին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտը նախորդ օրերի եւ ամիսների մակարդակի վրա Է:
«Ուկրաինայի գազափոխադրման համակարգ օպերատորը» (ՈւԳՓՀՕ) օգոստոսի 22-ին «Գազպրոմ»-ից 41,6 մլն խորանարդ մետր ծավալի գազի տարանցման հայտ Է ընդունել, վկայում են ուկրաինական ընկերության տվյալները:
Օգոստոսի 21-ին գրանցվել Է 42,2 մլն խորանարդ մետր ցուցանիշ: ՈւԳՓՀՕ-ն գազի ընդունման ֆորս-մաժոր Է հայտարարել «Սոխրանովկա»-ով տարանցման համար, բացատրելով, որ չի կարող իրականացնել «Նովոպսկով» կոմպրեսորային կայանի օպերատիվ-տեխնոլոգիական հսկողությունը:
«Սոխրանովկա»-ով ուղեգիծն օրական ավելի քան 30 մլն խորանարդ մետր տարանցում Է ապահովել: «Գազպրոմ»-ում կարծում են, որ հիմքեր չկան ֆորս-մաժորի համար, ինչպես նաեւ խոչընդոտներ` նախկին ռեժիմով աշխատանքը շարունակելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: